Արկադի Դումիկյանի հիասքանչ պրեմիերան՝ Մելիսայի հետ․ բաց չթողնեք

Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը հիանալի պրեմիերա է ներկայացրել՝ Մելիսայի հետ` «Will carry on»: Երաժշտության ու խոսքերի հեղինակը Բոգդան Տոմոսոյուն է, ռեժիսորը՝ Լևոն Չախոյանը, հայերեն խոսքերը՝ Գրիգորի Եսայանի։ Մելիսայի՝ 2018-ին թողարկված երգը նորովի է ներկայացել Արկադիի հետ համագործակցությամբ։ Հայտնի երգը համեմվել է հայերեն բառերով՝ նոր շունչ ձեռք բերելով։

«Սերը մեր իմ այս կյանքում ինձ համար անսահման աշխարհ է եղել, կորցրեցի, հասկացա։ Ես հեռացա, բայց սիրտն իմ այնտեղ է, ուր որ գնաս»,- հուզումնալից երգում է Դումիկյանը։

Սրտառուչ տեսահոլովակը թեպետ պարզ է թվում, բայց անչափ գեղեցիկ է իր անցումներով ու ստվերային խաղով։ Ե՛վ Արկադիի, և՛ Մելիսայի ձայնային տվյալները ցնցում են ունկնդիրների սրտերը՝ հասնելով մինչ հոգու խորքը։

Անչափ գեղեցիկ պրեմիերա է ստացվել, որը, վստահաբար, անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Վայելեք այս հրաշք կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: