Արկադի Դումիկյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Սիրահար»

Օրեր առաջ երգիչ Արկադի Դումիկյանն իր սոցհարթակում անոնս հանրայնացրեց և կից գրառման մեջ տեղեկացրեց, որ շուտով հանրությանը կներկայանա նոր տեսահոլովակի պրեմիերայով։ Մարտի մեկին երգիչը ինսթագրամյան իր օգտահաշվում հայտնեց, որ  հանրության դատին է հանձնում խոստացած տեսահոլովակը և որ այն հասանելի է իր յութուբյան ալիքում։

Երգը կոչվում է «Սիրահար»։ Ներկայացված երգի բառերի և երաժշտության հեղինակը Գոհար Պողոսյանն է։ Երգը սիրո մասին է, իսկ տեսահոլովակի համար հատուկ թեմա ընտրված չէ․ երգիչն ուղղակի  բեմում երգում է։

Դումիկյանն իր յութուբյան ալիքում տեսահոլովակը հանրայնացնելուց հետո շատ կարճ ժամանակամիջոցում գրանցեց բազմաթիվ դիտումներ։ Իսկ մեկնաբանություններում նրա երկրպագուները իրենց հիացական վերաբերմունքն են արտահայտել և հանդես եկել շնորհավորանքներով և ջերմ գրառումներով։

Հիշեցնենք, որ Արկադի Դումիկյանը մեկ ամիս առաջ ևս մեկ պրեմիերա էր ներկայացրել, որի բառերը Սիլվա Կապուտիկյանի հայտնի «Թե աչերս քեզ որոնեն» բանաստեղծության բառերն են։

Այդ տեսահոլովակը Արկադիի երկրպագուների կողմից նույնպես մեծ ջերմությամբ էր ընդունվել։ Նոր երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!