Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել նաև հայ ըմբիշները։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց թուրք Իլդեմին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին, իսկ 1/16 եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: