Արդյո՞ք սեպտեմբերից դասերը կլինեն հեռավար։

Հանրությանը հետաքրքրում է,թե արդյո՞ք դասերը կվերսկսեն սեպտեմբերից,և արդյո՞ք կլինեն կրկին հեռավար։ Մի մասը համոզված է,որ հեռավար դասաժամերի օգտակարությունը քիչ է,իսկ մյուս մասը՝ մեծ պոտենցիալ է տեսնում հեռավար կրթության մեջ։

Մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանում, դեռևս հարցականի ներքո է սեպտեմբերից դասերի վերսկսման բնույթը։

Որոշումը կախված է կորոնավիրուսի դրսևորած վարքագծից։ Հեռավար կրթությանը նոր գործիքամիջոց է,որին Հայաստանը նախապատրաստված պատրաստ չէր, բայց կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքները արագացրեցին ադապտացվելու գործընթացը։

Այսօրվա ազգային ժողովի նիստի ժամանակ,ԿԳՍՄ նախարար՝Արայիկ Հարությունյանը նշեց,որ մի շարք բուհեր ունեցել են ուսանողների ներկայության դրական արդյունքներ ՝պայմանավորված հեռավար կրթությամբ։

Օրինակ՝մագիստրատուրայում կտրուկ աճել է դասին ներկաների թիվը,որը ձեռքբերում է,սակայն նախարարը նշեց,որ հեռավար կրթությունը երբեք չի կարող փոխարինել կենդանի շփմանը և բնականոն ուսման պրոցեսին վերադառնալու համար,անհրաժեշտ է հաղթահարել վիրուսը։

Հատկանշական է,որ շատ ուսանողներ նշում են,որ հեռավարի շնորհիվ կարողանում են աշխատանքի համատեղումը ուսման հետ,բայց հեռավարը նաև դժվարություններ է առաջացնում աշխատող ծնողների մոտ,քանի որ նրանք չեն կարողանում օրը կազմակերպել,երբ երեխաները միշտ տանն են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!