Արդյո՞ք Էլենի օրագիր սերիալը կունենա շարունակություն

Էլենի օրագիր սերիալի հաջողությունը այնքան մեծ էր,որ նույնիսկ ԱՊՀ երկրներում այն սկսեցին դիտել։ Պատճառը գուցե այն էր, որ այնտեղ չկային դաժան,գռեհիկ տեսարաններ,ինչպես շատ այլ սերիալներում։

Սերիալի սցենարիստը՝Անի Մաղաքյանը նշել է,որ իր առաջ խնդիր էր դրել խուսափել դաժան տեսարաններից,վատ բառերից և ստեղծել ֆիլմ ընկերության մասին։ Դեռահասները այս սերիալը այնքան սիրեցին,որ հերոսների վարկանիշը ակամայից շատ բարձրացավ ու նրանք սոց․ ցանցերում հավաքեցին շատ հետևորդներ։ Իննա Խոջամիրյանը,Մարինկա Խաչատրյանը,Մարիամ Ադամյանը,Էդգար Իգիթյանը և այլ դերասաններ իրենց հայտնիության պիկին հասան այս նախագծի ժամանակ։

Սեիրալը ունեցավ երկու սեզոն,սակայն երորդի մասին դեռևս լուր չկա։ Կան խոսակցություններ,որ սերիալը կունենա բաղձալի երրորդ սեզոնը,սական Անի Մաղաքյանը մի անգամ նշել է,որ չի ուզում պատությունը արհեստականորեն հասարակացնել։ Թե ինչ որոշում կկայացնի շանթ հեռուստաընկերությունը, ցույց կտա ժամանակը,բայց երկրպագուները նույնիսկ ինտերնետում ակցիա են սկսել՝ Էլենի օրագիր 3 հեշտեգով։

Դերասաններից շատերը ևս խոստովանել են,որ Էլենի օրագիրը իրենց կյանքի ամենահաջողված պրոյեկտն է եղել,որը իրենց հնարավորություն է տվել ճանաչում ձեռք բերել։

Понравилась статья? Поделиться с друзьями: