«Արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ»․ այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի քսանչորսին, Պարույր Սևակի(Ղազարյան) ծննդյան օրն է։ Հայ բանաստեղը ծնվել է 1924 թվականին, Երևանում։ Մանկությունն ու պատանեկությունը և հետագա ողջ կյանքն անցկացրել է Երևանում։

Իհարկե, եղել է տարբեր երկրներում, քաղաքներում, սակայն մշտական բնակությունը միշտ եղել է Երևանում։ Տաղանդը զգացնել է տվել վաղ տարիքից։

5 տարեկանում կարողանում էր գրել և կարդալ։ Ավելի մեծ տարիքում երազում էր բանաստեղծ դառնալ։ Պաշտում էր Թումանյանին և մի առիթով ասել է․ «Արդեն վաղուց համոզված էի՝ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ»։

Բայց այդ մասին գիտեի լոկ ես և մեկ էլ․․․ Աստված»։ Այո՛, չէր կարող նա սխալվել, դարձավ ««Գիքոր»-ը գրողի պես մարդ» և հարստացրեց հայ գրականությունն իր անզուգական գործերով։

Սևակը կյանքից վաղ է հեռացել՝ 47 տարեկան էր, երբ ողբերգական ավտովթարը խլեց բանաստեղծի կյանքը։ Նրա մեքենան բախվել էր կաթ բերող մեքենային։

Понравилась статья? Поделиться с друзьями: