Արայիկ Հարութունյան․ Սեպտեմբերի համար քննարկվում են հնարավոր բոլոր սցենարները

Հեռավար կրթությոան թեման չի դադարում մնալ ամենառաջնային լուծում պահանջող թեմաներից մեկը։ Ի սկզբանե հեռավար կրթությունը Հայաստանի համար հեռավոր ապագայի հարց էր,սակայն տեղի ունեցան իրադարձություններ, ի դեմս համավարակի,որոնք արագացրին պրոցեսը։

Շատ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք հեռավարը տվել է իր օգուտը կամ հակառակը հասցրել է մեծ ու անդառնալի վնասներ կրթությանը,սակայն մի բան ակներև է,որ ոչ ուսուցիչները և ոչ աշակերտները դրան պատրաստ չէին։

Ադապտացումը շատ ժամանակ խլեց։ Ի՞նչ կլինի սեպտեմբերից,արդյո՞ք դասերը կվերսկվեն,դեռևս պատասխան չկա կառավարության կողմից։ Պատճառը մեկն ՝ կորոնավիրուսը չի նահանջում։

Երկու ամսվա ընթացքում շատ բան կարող է փոխվել,գուցե և ստացվի վիրուսը զսպել,սակայն ուսումնական հաստատությունների վերաբացումը կարող է կրկին խորացնել իրավիճակը,իսկ եթե դրանք չբացվեն կխորանա կրթություն ստանալու խնդիրը։

Արայիկ Հարությունյանը Եմ հանդիպման ժամանակ,նշել է,որ կառավարությունը պատրաստվում է բոլո հնարավոր ու անհնար սցենարներին,թե ի՞նչպես կընթանան դասապրոցեսները,ցույց կտա միայն ժամանակը։ Հարությունյանը նաև կրկին հիշեցրել է,որ պետք է պահպանել կանոնները և ուսուցիչներին հորդորել է հետաքրքիր հանձնարարություններ տալ աշակերտներին,որպեսզի նրանք խուսափեն բակ իջնելուց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!