Արայիկ Հարությունյանի ուղերձը դիրքերից․ տեսանյութ

Բարդ է պատկերացնել որևիցէ երկրի նախագահի, ով կամուֆլյաժով ուղերձ է անում, այն էլ ժպիտը դեմքին ու հանդարտ մեր սարերի նման, բայց և անառիկ ապառաժների նման։

Բայց մենք ունենք այդպիսի մարդ ու դա Ա․ Հարությունյանն է։ Նորաթուխ նախագահ, ով ամենաբարդագույն շրջաններից մեկում է ղեկավարումը իր իրականացնում։ Ու ո՞րն է Ա․ Հարությունյանի ուղերձի հիմնական նյութը, դա հանդարտությունն ու հավասարկշռությունն է, որը աներկբա փոխանցվում է մեզ։

Ա․ Հարությունյանը նաև կրկին հորդորում է որևէ կերպ աջակցություն ունենալ, կլինի դա սահման, թե թիկունքային մաս։ Առհասարակ, Ա․ Հարությունյանի վիդիոները շատ դրական են ազդում մեր հոգեբանական վիճակի վրա, քանզի իրոք որ սա ներվի կռիվ է նաև ու ներվային, բացասական ուղերձները ընկճում են ու տվայտություն են պատճառում։

Մեր պայծառ նախագահի ուղերձները հազարներով պետք է տարածվի ի գիտություն գլոբալ երկրին ու մեզ, որ ունենք այպսիսի ղեկավարություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: