Արայիկ Հարությունյանը հայտարարել է ուսումնական տարվա ավարտի ու ավարտական քննությունների մասին որոշումը

Արայիկ Հարությունյանը հայտարարել է ուսումնական տարվա ավարտի ու ընդունելության քննությունների մասին որոշումը։ Այսպիսով, այս տարին ավարտվելու է մայիսի վերջին՝ հեռավար։ Ուսումնական նյութերը, որոնք ուսուցիչները չեն հասցրել դասավանդել, կլրացնեն սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ շաբաթ օրերին։

Փոխադրական քննությունները չեն իրականացվելու 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանից հետո, ամփոփվելու են մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականները, դրանք համարվում են քննական։ Այս տարվա քառորդներն ամփոփվելու են մինչ արտակարգ դրության գնահատականներով՝ ստեղծելով կիսամյակային ու տարեկան գնահատականներ։

Ավարտական քննություններ դպրոցներում չեն իրականացվելու․ կարվի նույնը, ինչ մյուս դասարանների դեպքում։ Բայց աշակերտին կտրվի ընտրություն․ պահպանել գնահատականն այդ կիսամյակի արդյունքով, թե որպես ավարտական ընդունել անցած տարվա քննության արդյունքը։

Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքներ ու քննություններ չեն լինելու․կավարտեն դպրոցականների պես։ Եթե սովորողը չունի գնահատական երկրորդ կիսամյակում, հիմք է ընդունվում առաջին կիսամյակի գնահատականը։

Ինչ վերաբերում է բուհերին, ապա որոշումը դեռ քննարկվում է ու կհայտարարվի ավելի ուշ։

Понравилась статья? Поделиться с друзьями: