«Արամ Հարությունյանը հայտարարում է, թե ես վիլիսով եմ շուռ եկել, Անժելան էլ մի հատ նենց քմծիծաղ ա տալիս, ոնց որ ինքը վիլիսի մեջն ա եղել․» Սասուն Միքայելյանի առաջին հարցազրույցը

Սասուն Միքայելյնաը տվել է հետպшտերազմյան առաջին հարցազրույցը։ Նա հարցազրույցի ձգձգվելը մեկնաբանում է ներկայիս վտանգավոր իրավիճակով։ Ս․ Միքայելյանը առաջին անգամ պատմում է, թե ինչ է եղել սեպտեմբերի քսանյոթից սկսած։

Նա պատմում է, որ հենց առաջին ժամերին տեղեկացել է, որ սա լուրջ պшտերազմ է, որի մասին իմանալուց հետո կապ է տվել ու տղաներին համար մեկ մարտական վիճակի բերելու հրաման տվել։

Նա ասում է, որ իրենց սկզբում չեն թողել գնալ ճակատ։ Մինչև հոկտեմբերի տասնչորսն իրենք սպասել են, հետո նոր միայն ներգրավվել գործողությունների մեջ։ Նա խոստովանում է, որ իր համար մինչև հիմա էլ իր համար պարզ չէ, թե ինչու իրենց գնալը ձգձգեցին։

Լինելով պատերազմի մասնակից ու գործին քաջատեղյակ՝ նա ինքնագործունեությամբ չի զբաղվել, այլ հրամանների է սպասել։ Ս․ Միքայելյանը խիստ վիրավորական է համարում, երբ պшտերազմից անտեղյակ մարդիկ, ինչպես օրինակ Արամ Հարությունյանը, Անժելա Թովմասյանի մոտ հայտատարել է, թե նա վիլիսով է շուռ եկել։

«Անժելան էլ նենց քմծիծաղ ա տալիս, ոնց որ ինքը վիլիսի մեջ ա եղել։ Ես Վիլիսով չեմ շուռ եկել, ժողովուրդ ջան»,- ասում է Սասուն Միքայելյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: