Արամ Ասատրյանի ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպել նվիրված նրա 70-ամյակին․ բացառիկ կադրեր շքեղ երեկույթից

Ինչպես արդեն հայտնել էինք՝ օրերս Արամ Ասատրյանի տարեդարձն է եղել։ Երգիչն անժամանակ հեռացավ կյանքից, սակայն իր երգերը, արվեստը հավերժ կապրեցենեն նրան։

Այսօր երգչի կատարումները սիրով լսում են շատերը և վայելում այդ ստեղծագործությունները, որոնք վաղ սերնդի ներկայացուցիչների մոտ բազում հիշողություններ ու ջերմ հուշեր են արթնացնում։

Արամ Ասատրյանն այս տարի կդառնար յոթանասուն տարեկան։ Երգչի ամերիկաբնակ որդիները օրվա առիթով մեծ խնջույք են կազմակերպել և այդ կերպ նշանավորել օրը։

Ընտանեկան այս մեծ և կարևոր իրադարձությանը հրավիրված են եղել մի շարք հայտնի դեմքեր, բարեկամներ և ընկերներ։ Միջոցառմանը մասնակցել են հազարից ավելի հյուրեր, ովքեր բաժակ են բարձրացրել, խոսել, հիշել և մեծարել են գուսան Արամ Ասատրյանին։

Երգչի ծննդյան և մեծարման երեկոյին ներկա են գտնվել Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը և մի շարք հայտնի ու կարկառուն դեմքեր։ Ստորև ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել միջոցառման ընթացքից մանրամասներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: