Արամ Այրումյանը երաժշտական գեղեցիկ ստեղծագործություն է ներկայացրել․ Հարսի պար

Արամ Այրումյանը, լինելով ամերիկաբնակ, երաժշտության և ստեղծագործական անդուլ աշխատանքի միջոցով մշտական կապ է պահում հայրենիքի և հայրենակիցների հետ։ Նրա ստեղծագործությունները ստեղծվում են հենց հայրենակիցների համար։

Տաղանդավոր երաժշիտը պարբերաբար նոր ստեղծագործություններով է ներկայանում։ Նրա ներկայացրած հաջողված գործերից մեկն էլ «Հարսի պար» վերնագրով երաժշտական ստեղծագործությունն է, որն ինքնատիպ ու մեղեդային գործ է։

Այն լսելիս ունկնդիրը ոչ միայն չի հոգնում, այլ նաև կարող է շարունակաբար ժամերով վայելել ստեղծագործությունը։ Երաժշտությունը ստեղծվել է հարսանեկան արարողությունների ժամանակ հարսի պարը բեմադրելու համար։

Առհասարակ, հայկական հարսանիքների ժամանակ ընդունված է հարսի հեզաճկուն պարին հետաքրքիր լուծումներ հաղորդելու մշակույթը։ Գրեթե բոլոր հարսնացուները ցանկանում են իրենց կյանքի գլխավոր պարերից մեկը ներդաշնակ ու կատարյալ կազմակերպել և ներկայացնել։

Հենց Արամ Այրումյանի այս ստեղծագործությունը կարող է օգնել ապագա հարսանացուներին այդ խնդրի լուծման հարսում։ «Հարսի պար» վերնագրով չքնաղ ու մեղեդային երաժշտական ստեղծագործությունը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!