Ավստրալական աղցան մանգոյով

Հիանալի գաղափար տոնական սեղանի համար: Մանգոյի դեղին գույնը, կարմիր պղպեղով և անանուխի տերևներով միասին մեկ աղցանի մեջ, կբարձրացնի Ձեր տրամադրությունը:

Պատրաստման համար հարկավոր է

Բուսական յուղ — 4ճ.գ

Սոխ Շալոտ — 4 հատ

Թագավորական ծովախեցգետին ` 18 հատ:

Մանգո — 2 հատ:

Համեմ — 2 փոքր փունջ

Անանուխ — 1 փունջ

Հնդկական ընկույզ — 100 գ

Կարմիր չիլի պղպեղ — 2 հատ.

Գինու քացախ — 125 մլ

Շաքարավազ — 50 գ

Սխտոր — 1 պճեղ

Մեկ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը `շոգեխաշեք ծովախեցգետինը աղով համեմված ջրով՝ իր կեղևով, ապա կեղևահան արեք: Մանգոն մաքրել և տապակել շերտերով: Հնդկական ընկույզը բովել և փշրել մեծ կտորներով: Չիլի պղպեղը մաքրել սերմեմից և տապակել: Կանաչեղենը մեծ-մեծ կտրատել: Շալոտ սոխը մանր կտրատել: Թավայի մեջ ավելացնել բուսայուղը , լավ տաքացնել այն և մեջը տապակել սոխը այնքան, որ դառնա շականակագույն և խրթխրթան: Ապա սոխը տեղափոխել անձեռոցիկի վրա, որպիսի բուսայուղն անցնի: Վերցնել աղցանի մեծ աման և մեջը լցնել ծովախեցգետինը , մանգոն և կանաչեղենը, ապա վրան ավելացնել սոխից մնացած բուսայուղը:Ապա այս ամենին ավելացնել սոուսը և լավ խառնել:

Սոուսի համար մեզ պետք է կաթսայի մեջ լցնել քացախ, շաքարավազը և եփել խառնելով մինչև եռալը, ապա ավելացնել մի պճեղ սխտորը և թողնել սառչի: Ապա ավելացնել լիմոնի հյութը և աղ ըստ ցանկության:

Մատուցելուց աղցանի վրա ավելացնել հնդկական ընկույզը, տապակած չիլի բիբարը և շալոտ սոխը:

Понравилась статья? Поделиться с друзьями: