Ավելի քան 50 նորածին պահվում է հյուրանոցներում. հետաձգված հանդիպում ծնողների հետ

Սուրոգատ ծառայություններ մատուցող առաջատար երկիր է համարվում Ուկրաինան և ահա այս օրերին հարյուրավոր սուրոգատ մայրեր ծննդաբերում են Ուկրաինայում, սակայն ծննդից հետո նրանց ծնողներին չի թույլատրվում ոչ միայն նորածնին կրծքին սեղմել, այլև տեսակցել:

Ավելի քան 50 երեխա պահվում է կիևյան ինչ-որ հյուրանոցում.Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում ապրող ծնողները մարտից կարանտինային հեռավորությունից են գուրգուրում իրենց նորածիններին: Բուժքույրերը երեխաներին ցույց են տալիս ծնողներին տեսակապով, պատմում են , թե երեխան ինչպես է քնել, ինչքան կերավ: Կիևում այս օրերում հարյուրավոր այդպիսի փոխնակ մայրեր կան, գուցե համավարակի ավարտին նրանց թիվը կանցնի մի քանի հազարը :

Բուժական կազմն ասում է , որ շատ դժվար իրավիճակ է ստեղծվել, բայց վստահ են , որ իրենք գլուխ կհանեն: Կորոնավիրուսի հետևանքները ցավալի են, բայց ոչ պակաս ցավալի է տեսնել, թե ինչպես են ծնողները կարոտում իրենց բալիկներին ու երազում ժամ առաջ կրծքին սեղմել փոքրիկին:

Կիևում ևս բժիշկներն ու ծնողները վստահ են, որ ամեն բան շուտով լավ է լինելու և որ իրենց անցած դժվարին ճամփան անցյալում է մնալու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!