Ավելին, քան լուսանկար, Աստված հոգուդ փրկություն տա, Ռիտա Ալեքսանդրովնա ջան․ Արմեն Աշոտյան

Մարտի յոթին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն էր։ Երրորդ նախագահի տիկինը կդառնար 63 տարեկան։

Նրա երկնային ծնուդը շնորհավորել են մի շարք հանրային դեմքեր, մշակութային գործիչներ և հրապարակումներ կատարել ու կիսվել հույզերով, զգացմունքներով, սրտի խոսքեր ասել և մեծ ափսոսանք հայտնել նրա անժամանակ կորստի հետ կապված։

Շնորհավորական և հուզիչ մի հրապարակամամբ էլ հանդես է եկել Արմեն Աշոտյանը։ Քաղաքական գործիչը հանրայնացրել է Ռիտա Սարգսյանի և Սերժ Սարգսյանի համատեղ լուսանկարը, որտեղ նախագահի կինը ձեռքին ունի սրբապատկեր։

Արմեն Աշոտյանը լուսանկարում խորհուրդ  է տեսել։ Այդ լուսանկարին կից նա գրել է․ «Ավելին, քան լուսանկար։ Աստված հոգուդ փրկություն տա, Ռիտա Ալեքսանդրովնա ջան, և շնորհավոր…»։

Այս հրապարակման մեկնաբանություններում մի շարք օգտատերեր շնորհավորել են Ռիտա Սարգսյանի երկնային ծնունդը և մեծ ափսոսանք հայտնել նրա չապրած տարիների համարի, ինչպես նաև բարձր գնահատել նրա գործունեությունն ու ներդրումը բժշկության մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: