Աստվածաշնչյան 10 առեղծված, որոնք բացահայտվել են

Մեր օրերում շատ գիտնականներ զբաղվում են ուսումնասիրություններով, որոնք ցույց են տալիս աստվածաշնչյան հրաշքների մյուս կողմը՝ քննարկելով իրական փաստերը։

Ահա և 10 աստվածաշնչյան գաղտնիք, որոնք բացահայտել են գիտնականները։

1․ Թուրինյան կտավն այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից։ Գիտնականներն այն կեղծիք են համարում։ Պատմությունների համաձայն՝ 4 մետրանոց կտավում մահվանից հետո փաթաթել են Հիսուս Քրիստոսին։

2․ Սոդոմ և Գոմոր։ Արդյոք Աստված ոչնչացրե՞լ է բոլոր մեղավորներին՝ իրենց քաղաքների հետ միասին։ Հորդանանի տարածքում պեղումներ կատարելով՝ հնագետները հանգել են եզրակացության, որ Սոդոմն ու Գոմորը ոչնչացել են հանքանյութերի բյուրեղացման հետևանքով, ինչը տեղի է ունենում բարձր ջերմաստիճանի պարագայում։

3․ Արդյոք իրականում եղե՞լ է Համաշխարհային ջրհեղեղ։ Շատ գիտնականներ վստահ են, որ այդպիսի բան եղել և այն էլ՝ ոչ մեկ անգամ։ Գիտնականների եզրակացությամբ՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ ջուրը ժայթքել է երկրի ակունքներից։ Նշենք, որ մոլորակի ներսում ջրի մեծ պաշարներ են հայտնաբերվել։

4․ Ահա, թե իրականում որտեղ են դատել Հիսուս Քրիստոսին։ Իսրայելցի հնագետները պեղումների ընթացքում պարզել են, որ Քրիստոսին դատել են Դավթի աշտարակի մերձակայքում, որն այժմ թանգարանի է վերածվել։

5․Արդյոք կարո՞ղ էր Հիսուս Նավինը կանգնեցնել Արեգակը։ 2013-ին, երբ ՆԱՍԱ-ի գիտնականները տիեզերական օբյեկտների մի քանի դիրք են ուսումնասիրել, պարզվել է, որ տիեզերքում բացակայում է մեկ օր։ Ոչ ոք չի կարողացել բացահայտել առեղծվածը, մինչ աշխատակիցներից մեկը չի հիշել, որ Աստվածաշնչում կանգ առած Արեգակի մասին պատմություն կա։ Նրանց կարծիքով՝ Հիսուս Նավինն արեգակը կանգնեցրել է Ք․ Ա․ 1207-ի հոկտեմբերի 30-ին։

6․ Բաբելոնյան աշտարակը։ Այս հարցը լուծել է քարե տախտակը, որը ցուցադրել են հեռուստատեսությամբ։ Մ․թ․ա․ 600 թվականին արված այդ տախտակին պատկերված է Բաբելոնյան աշտարակը։ Այն նման է Նաբուգոդոնոսոր II թագավորի բուրգանման քանդակին, ինչը հաստատում է աստվածաշնչյան ճշմարտությունը։

7․ Ի՞նչն է Հերոդոտոսի մահվան պատճառը։ Աստվածաշնչում ասվում է, որ իր դաժանությամբ հայտնի Հերոդոտոս թագավորը մահացել է սարսափելի հիվանդությունից։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նա մահացել է երիկամների քրոնիկական հիվանդությունից, որի հետևանքով սեռական օրգանների գանգրենա է սկսվել։

8․ Մովսեսն իսկապես երկու մասի է բաժանել ծովը։ Ամերիկացի գիտնականները պնդում են, որ այդպիսի բան միանգամայն հնարավոր է։ Հզոր քամին իսկապես կարող էր կիսել ծովը։ Սակայն, ըստ գիտնականների, դա տեղի է ունեցել ոչ թե Կարմիր ծովում, այլ Մենզալա լճում՝ Նեղոսի հովտում։ Բացառված չէ, որ «Կարմիր ծով»-ը թարգմանիչների սխալն է։

9․ Ինչպե՞ս Հիսուսը կարող էր քայլել ջրի վրայով։ Մասնագետների պնդմամբ՝ դա կարող է ճիշտ լինել։ Հազվագյուտ կլիմայական անոմալիայի պարագայում տաք երկրում գտնվող ջրամբարի մակերևույթին սառցի շերտ է գոյանում, որը կարող է տանել մարդու ծանրությունը։

10․Բեթլեհեմյան աստղի գաղտնիքը։ Համարվում է, որ Բեթլեհեմյան աստղը ծագել է այն նույն օրը, երբ ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Բրիտանացի գիտնականների կարծիքով՝ դա կարող էր լինել օպտիկական երևույթ, երբ Սատուրնը և Յուպիտերը տեսողականորեն ձուլվել են՝ վառ աստղի վերածվելով։ Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ Այծեղջյուրի համաստեղությունում վառ աստղ է հայտնվել, որը 7 օր չի մարել, իսկ հետո անհետացել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: