Աստղագուշակ՝ հուլիսի 4-ի համար

Աստղերը հուշում են, որ օրը բարենպաստ է հանգստի, ինչպես նաև աշխատանքի համար։ Գործերը ռացիոնալ կարգավորելու հմտությունը կօգնի Ձեզ։


Աստղերը նաև խորհուրդ են տալիս պարզաբանել սեփական մտքերն ու զգացմունքները։
Խոյերի համար օրը բարենպաստ է և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար։

Ցուլերին գայթակղություններով լի օր է սպասվում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է ջանքեր թափեք։

Երկվորյակնե՛ր, սադրանքներին մի՛ տրվեք, ընթացեք դեպի Ձեր նպատակը։
Խեցգետիններն այսօր պետք է հետաձգեն բոլոր գործերը՝ դրանք իրագործելու անհնարինության պատճառով։

Առյուծներին կօգնի գործերը ռացիոնալ ծրագրելու հմտությունը։
Այսօր բոլորին անհրաժեշտ կլինի կույսերի օգնությունը։

Կշեռքնե՛ր, փորձեք սրտին մոտ չընդունել բացասական միտումները։ Ցավոք, այսօր հանդիպումները տհաճություններ կպատճառեն, հույսերը՝ հիասթափություններ։
Կարիճները պետք է հասկանան իրենց մտքերն ու զգացմունքները։

Աղեղնավորների էներգիան չի բավականացնի՝ աշխատանքը լիարժեք կատարելու համար։ Կամ օգնություն խնդրեք կամ դիմեք ղեակավարությանը՝ վերջնաժամկետը երկարաձգելու համար։

Այծեղջյուրներին այսօր հակացուցված է շտապողականությունը։ Ֆիզիկական ծանր աշխատանքը կարող է սպառել ձեր ուժերը։
Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել։

Ձկնե՛ր, հնարավոր է այսօր հաջողություններ ձեռք չբերեք, սակայն ամեն դեպքում պետք է գործել։

Понравилась статья? Поделиться с друзьями: