Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոր թարմացումները, հաստատված նոր դեպքերն ու մահվան ելքերը

Երեկ նախարար Ա. Թորոսյանը երեկոյան ասուլիս էր տվել, որի ժամանակ հայտարարել էր վիրուսի վարակման հետևանքով մահվան ևս մեկ դեքպի մասին, իսկ ևս մեկի մասին առավոտյան հայտարարվել էր ավելի վաղ՝ առավոտյան: Այսօրվա նոր թարմացումների համաձայն ևս մեկ մահվան ելք է գրանցվել՝ մահերի դեպքերի թիվը հասցնելով տասներկուսի:

Մահացած քաղաքացիներից մեկը ութսունվեց տարեկան է եղել, իսկ մյուսը՝ ութսունմեկ:

Նոր թարմացումների համաձայն հաստատված դեպքերի թիվը քսանինն է, իսկ առողջացածների թիվը քսանչորս է: Ըստ հրապարակված տվյալների 1324 տեստից է գրանցվել 29 հաստատված դեպքը, իսկ սա փաստում է, որ օջախներն այս դեպքում ավելի քիչ են:

Երեկվա նախարարի մտահոգությունները մտահոգել էին նաև հանրային շրջանակներին: Նախարարը հայտարարել էր, որ չնայած իրենց պատրաստ լինելու հանգամանքին, այնուամենայնիվ, հարկ է զգոն լինել, իսկ ինքը պատրաստվում է ներկա սահմանափակումների ժամկետները երկարաձգելու առաջարկով հանդես գալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: