Առողջապահության նախարարը նոր կարգավորումների մասին խիստ կարևոր տեղեկություն է հրապարակել

Նախարար Ա. Թորոսյանը նոր կարգավորումների մասին հայտարարություն է տարածել՝ նախարարության էջի հրապարակումով կիսվելով: Նա նշել է, որ նմանօրինակ կարգավորումների անհրաժեշտությունը արտակարգ դրության իրավիճակում պարզապես օրհասական նշանակություն ունեցողներից է։

Փոփոխությունը վերաբերում է բուժհաստատությունների կենտրոնացած կառավարման համակարգ ստեղծելու հարցին: Սպասվելիք փոփոխությունների համաձայն բոլոր բուժհաստատությունները, անկախ այն հանգամանքից, թե կառավարման ինչ եղանակ կամ ինչ պատկանելություն ունեն, միառժամանակ, մինչ արտակարգ դրության ավարտը գտնվելու են նախարարության և նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ըստ այդմ, ենթադրվում է, որ նախարարը իրավասու է դառնում ղեկավարել բոլոր տեսակի բուժհաստատությունների աշխատանքային գործունեության ընթացքը, իրավունք է ստանում այդ բուժհաստատություններին իր հայեցողությամբ նոր տնօրեններ կամ այլ աշխատողներ նշանակելու, որպեսզի նրանք ըստ պատշաճի իրականացնեն իրավիճակից բխող անհրաժեշտ գործունեություններ:

Այսօրինակ փոփոխություն ենթադրվում է նաև ռազմական դրություններ ժամանակ:

Եկող շաբաթ փաթեթը հայտնվելու է ԱԺ քննարկումների սեղանին: Նախարարության հրապարակումը ներկայացվում է կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: