«Առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե․․․»․ Արսեն Թորոսյան

Նախարար Արսեն Թորոսյանը խորն իմաստ պարունակող կարևոր տեսանյութ է հրապարակել իր էջում, որտեղ պատմվում է առողջապահական համակարգի ներկայիս հնարավորությունների մասին։ Առողջապահական համակարգը կենտրոնացնում է իր ներուժը՝ պայքարելով կորոնավիրուսյան վարակի դեմ, ընդլայնում գործունեության սահմաններն ու հնարավորությունները։

Պայքարում ներգրավված է ինը բուժհաստատություն, ինչն իրոք մեծ թիվ է։ Ընդամենը 10 օրում էլ կառուցվել է «Նորք» ինֆեկցիոնի նոր մոդուլը, որտեղ գտնվելու են իրենց ախտորոշմանն սպասող քաղաքացիները։

Մասնագետների խոսքով՝ ստեղծված իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում մեր առողջապահական համակարգը պատրաստ է մարտահրավերների։ Թորոսյանի խոսքով՝ այդ համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե բոլորս մնանք տանը։

Բազմիցս նշվել է՝ տանը մնալն իրապես կյանքեր է փրկում։ Դա հատկապես վերաբերում է տարեցներին ու քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց, որոնց հատկապես խոցելի են այս պայմաններում։ Պետք է հիշել՝ մնալով տանը պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև ռիսկային խմբերին։

Կորոնավիրուսի դեմ պայքար

‼️ Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը։#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը

Опубликовано Arsen Torosyan Воскресенье, 12 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!