Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում․ մահացել են 11 և 19-ամյա աղջիկներ

Երեկ Արագածոտնի մարզում ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել։ Աշտարակ ԲԿ-ից ոստիկանությանը տեղեկացրել են, որ բուժկենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ։

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց հոկտեմբերի քսանհինգին 18։30-ի սահմաններում։ Աղջիկներից մեկը մահացած է եղել։ Այս մասին տեղեկացնում է Գագիկ Շամշյանը։ Շամշյանը նշում է, որ վերոնշյալ մարզի գյուղերից մեկից աղջիկների մարմինները հիվանդանոց են տեղափոխել հարազատները։

Անչափահաս աղջիկը, ով ընդամենը տասնմեկ տարեկան էր, հիվանդանոց է տեղափոխվել անշնչացած վիճակով, իսկ մյուս՝ տասնիննամյա աղջիկը տեղափոխման ժամանակ անգիտակից վիճակում է եղել։

Սակայն հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է։ Աղջիկների մահը, ինչպես  որակում է Գագիկ Շամշյանը՝ առեղծվածի է նման։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Կարբի գյուղի այդ տանը գազաֆիկացում չի եղել և ընտանիքը տան պայմաններում ստեղծել է գազաբալոնային համակարգ։ Գազամատակարարման մասնագետը փաստել է, որ տանը արտահոսք է եղել։ Տանը օդատար, ծխատար ուղիներ չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!