Առաջիկա մեկ շաբաթում վիրուսը Հայաստանում կսկսի մարել․ Հայկ Մանասյանի ուշագրավ դիտարկումներն ու կանխատեսումները

Բժիշկ Հ. Մանասյանը հերթական ուղիղեթերային միացմամբ կարևոր դիտարկումներ է արել՝ վերահաստատելով իր նախկինում հնչեցրած կանխատեսումների հավաստությունը թագավարակային տարածման մասին:

Բժիշկը նշում է, որ հնարավոր է առաջիկայում նաև մահվան դեպքերի նկատելի ու կտրուկ նվազում: Նա անդրադարձ է կատարել նաև հակահամաճարակային տարվող ընթացիկ պայքարին՝ նշելով, որ երբեմն դրանք անհեթեթ ու անիմաստ դրսևորումներ են ունենում:

Բժիշկը անհեթեթ է համարում նաև այն պայքարը, որն իրականացվում է նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ այն հանրությանը հակահամաճարակային պայքարի պատրվակի տակ ներկայացնելով:

Օրինակ բերելով իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջանձնային բավականին վատ փոխհարաբերությունները՝ բժիշկը նշում է, որ չի կարող չգնահատել նրա տարած ներկայիս ծավալած կարևոր մասնագիտական գործունեությունը: Ա. Մուրադյանն իր վրա է վերցրել կարևոր պարտականություն, որը գնահատելի է՝ անկախ անձնական վերաբերմունքից ու փոխհարաբերություններից:

Այսպիսի անաչառ ու օբյեկտիվ վերաբերմունք է բժիշկն ակնկալում նաև առողջապահական ոլորտի մյուս օղակներից, նախարարությունից:

ԱՆ ծաղրանկար։

Опубликовано Հայկ Մանասյան Вторник, 9 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: