Առանց կարգուկանոնի և ռեժիմի․ Անջելինա Ջոլիի երեխաների նախկին դայակն անկեղծացել է

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների նախկին դայակը հայտնի պարբերականների հետ հարցազրույցում ասել է, որ աստղային նախկին զույգի երեխաները միանգամայն «անվերահսկելի են», «վայրի» և սահմանափակումներ չեն ճանաչում։ Կինն այս մասին պատմել է գաղտնիությունը պահպանելու պայմանով (Ջոլիի երեխաները մի քանի դայակ են փոխել)։

«Ոչ մի կարգ, ոչ մի ռեժիմ»,-ասել է դայակը։

Նրա խոսքով՝ մինչև ամուսնալուծությունը Փիթը կարողանում էր մի փոքր սանձել նրանց։ Սակայն այժմ ամեն ինչ ինքնահոսի է թողնված։ Կինն ասել է, որ Անջելինան իրեն շատ լավ մայր է համարում՝ երեխաներին թույլ տալով անել ինչ ցանկանում են և նրանց արդեն մեծ համարելով։

«Նրան շեղում են սեփական անձնական խնդիրները, և աշխատանքը, իսկ դա խնդրի բաղադրատոմսն է»,-ասել է նախկին աշխատակցուհին։

Նրա պնդմամբ՝ Ջոլին ինքն էլ հաճախ է խմում և իր ավագ երեխաներին ևս թույլ է տալիս գինի ըմպել՝ չնայած որ նրանք անչափահաս են։ Դայակի կարծիքով՝ Բրեդ Փիթը, որը 2016-ից բացառապես սթափ կյանք է վարում, կզայրանար՝ իմանալով այդ մասին։ Չէ՞ որ ամուսնալուծության ժամանակ Անջելինան նրան հարբեցողության մեջ է մեղադրել։

Դերասանուհին նաև երեխաներին թույլ է տալիս դիտել մեծերի համար ֆիլմեր՝ չնայած Փիթը դեմ էր դրան։ Կինոաստղերի երեխաները նաև անպատշաճ բառեր են օգտագործում։ Նախաճաշին նրանք ֆասթ ֆուդ են ուտում, իսկ քնում են ուշ գիշերին, երբ ցանկանում են։

Հայտնի է, որ Ջոլին վեց երեխա ունի՝ 17-ամյա Մեդոքսը, 15-ամյա Փաքսը, 14-ամյա Զահարան, 13-ամյա Շայլոն և տասնամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։

Понравилась статья? Поделиться с друзьями: