«Առանց դիմահարդարման, վատ մազերով․․․»․ Արևիկ Ուդումյանի նոր լուսանկարն ու գրառումը

Արևիկ Ուդումյանը հերթական հրապարակումն է կատարել։ Նա անչափ վառ հագուստով լուսանկար է հրապարակել։ Վառ գույները չափազանց սազում են հաղորդավարուհուն։

Արևիկը լուսանկարին գրառում է կցել, որտեղ պատմել է, որ լինում են օրեր, երբ ինքն էլ առանց հարդարման է լինում և առանց տրամադրության։ Նա մասնավորապես գրել է․ «Այսօր այս նկարի հակապատկերն էի:

Առանց դիմահարդարման, վատ մազերով ու ոչ ատլասե զգեստով, բայց մեր (կանանց) աշխարհի փոքրիկ թիթիզությունները` նոր շորիկ, ստացված նկարներ, սիրելի խնամքի միջոցներ և այլ անշունչ շնչավորները, հաճախ մեզ ապրեցնում են, նոր շունչ ու լույս են բերում, որովհետև ցանկացած կնոջ մեջ ապրում է մեծ ԹԻԹԻԶ։

P.S. Վատ ժամի եմ հրապարակում անում, ինչ արած նոր հասա հեռախոսին: Վերջ անկանոն մտքերին, գնացի քնելու»։

Մեկնաբանւոթյուններում հետևորդները նկատել են, որ առանց դիմահարդման էլ Արևիկը մշտապես լավ տեսք է ունենում և գեղեցիկ հաճոյախոսություններ են գրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: