Ապրիլ 24. այս տարի՝ 105 տարելիցին Ծիծեռնակաբերդը արդյո՞ք դատարկ կլինի

1,5 մլն նահատակների ճիչը չի լռում մեր սրտերում,նրանց կորուստի ցավը չի բթանում ժամանակի մեջ,105 տարի անց էլ նույն ծանրությամբ է հիշելու, պահանջելու որոշմամբ է ապրում հայի տեսակը:

Արդյոք հայ ժողովուրդը այս տարի կմնա տանը կառավարության հրահանգով, թե՞…

Ոչինչ չի մոռացվում և չի մոռացվի, այս տարի ՝ հարգելի պատճառով՝ համավարակի տարածումը կանխելու համար բացակա ստանալով չի նշանակում, որ ապրիլ 24-ը մշուշվում է հայի սրտում, այս տարվա ընդհատումը որևիցե ազդեցություն չի ունենա հայի հիշողության վրա, իհարկե ոչ:

Հիշում և պահանջում ենք այնքան ժամանակ մինչև ճանաչվի և ընդունեն բոլորը, ամբողջ աշխարհը մինչև ոճիր կատարողը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի  կարևորությունը չի նվազեցվի,քանի որ այն գենի մեջ է, արյան մեջ է:

Այսօր 21:00-ին ողջ հայ ժողովուրդը իրենց տներից լույսերով հիշեցին  չմոռացվածը: Լուսավառությունը կազմակերպվել է ի նշան Մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Այն գեղեցիկ էր,ազդեցիկ և հուզիչ: Իսկ  հեռուստատեսության բոլոր ալիքների ուղիղ եթերով հնչում էր <<Արի իմ սոխակ>>…

Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում։

Լուսավառ ոգեկոչման րոպեն՝ Ծիծեռնակաբերդում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 23 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: