Ապրիլի 24․ հայ ազգի վերքը, որ հավերժ կմնա սերունդների սրտի վրա

Ապրիլի 24-ը հայկական օրացույցում սևով է ներկված։ Յուրաքանչյուր հայի սիրտը նույնպես սևով է ներկված։ Անգամ նոր սերունդներն են այն  կրում սրտի շատ խոր անկյունում՝ սևով ներկված մի վերք։

108 տարի է հայի կյանքն արդեն ուրիշ է․ անարդարությունն ամենուր է։ 108 տարի առաջ հայությունը, մի ողջ սերունդ սպшնվեց,  սպшնվեց միայն այն բանի համար, որ հայ է, ունի մշակույթ, ունի արվեստ ու գիտություն, պատմություն, որտեղ այնպիսի էջեր կան՝ վե՜հ․․․

Իսկ հայերի մյուս մասը փրկեցին իրենց կյանքերը, մազապուրծ եղան և սփռվեցին աշխարհով մեկ և այսօր ունենք Սփյուռք,

որը աշխարհի տարբեր ծայրեում փոքրիկ Հայաստան է ստեղծել և ապրում ու ապրեցնում է հային։ Հայն այդպիսին է՝ Երկրագնդի տարբեր ծայրերում միյայնակ կարող է ստեղծել Հայաստան։

Հայաստանը մշտնջենական է, հայը կանգուն է ու ոչինչ, ոչինչ նրան սասանել չի կարող։ Հայստանն Աստծո երկիրն է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: