«Ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, ապրիլի 29-ին` 3600 դեպք, եթե․․․»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգիչ գրառում է կատարել։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսյան վարակակիրների կրկնապատկման ցիկլը 10օրին է մոտենում։ Եթե տեմպը նման կերպ պահպանվի, ապրիլի 19ին կլինի 1800դեպք, ապրիլի 29ին՝ 3600վարակակիր։

Դրականը հնգօրյա աճի տեմպն ավելի դանդաղ է 10օրերի համեմատ։ Բացասականն այն է՝ այդ հարաբերական «ձեռքբերումը» կանհետանա, եթե «թուլանանք»՝ վերադառնալով առօրյա կյանքին ու չպահպանելով անվտանգության կանոնները։

Իհարկե, բազում մտահոգիչ թվեր են սրանք ու, հուսանք, նման բան չի լինի, բայց պետք է ուժեղ լինենք՝ հաղթահարելով այս դժվարին մարտահրավերը ու հնարովորինս շուտ նորմալ կյանքին վերադառնալ։ Անհրաժեշտ է հատկապես պահպանել անվտանգության կարևորագույն պայմանները՝ ինքնամեկուսանալ, հոգ տանել ծերերի մասին և մտածել իրենց առողջության մասին։

Տարեցների խումբը հատկապես խոցելի է այս պայմաններում, քանզի նրանց իմունային համակարգն ամենաթույլն է։ Պետք է հասկանալ՝ նրանց համար կարող է կորոնավիրուսյան վարակը մահացու լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!