Ապրիլի 16 Ոստիկանության աշխատողի օրը

Այս օրերին հատուկ է դարձել բուժաշխատողի և ոստիկանի նշանակությունն ու արժեքը: Ոստիկանությունը պետության  պահպանության կարևորագույն ինստիտուտներից է: Նրա բարձրակարգ աշխատանքից է կախված մարդու իրավունքների պաշտպանությունը, ապահովությունն ու անվտանգությունը և շատ այլ գործոններ:

Ոստիկանության առաքելությունն է արժանապատիվ ծառայություն մատուցել մարդուն, ժողովրդին, հասարակությանը և հայրենիքին: Ինչը մեր հայ ոստիկանը արժանապատվորեն կատարում է և հատկապես այս արտակարգ իրավիճակում:

Ճիշտ է,գուցե եղել են ժամանակներ ,որ ոստիկանի նկատմամբ ամբողջական վստահություն չի եղել հասարակության կողմից,բայց այսօր այլ ժամանակներ են եկել:

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ հայ ոստիկան, գնահատում ենք ձեր աշխատանքը ,ձեր ծառայությունը: Շնորհակալ ենք ,որ ինքնակամ ծառայում եք՝ չնայելով վտանգներին, արժանապատվորեն կատարում եք ձեր պարտքը: Թողած ձեր տան տաքուկ ընտանեկան մթնոլորտը գիշեր ու զոր աշխատում եք ՝չնայելով անձրևին, արևին, ձյանը:Առաջին ճակատում կռիվ եք տալիս անտեսանելի թշնամու հետ՝վտանգելով ձեր կյանքը:Վստահում ենք Ձեզ…

Понравилась статья? Поделиться с друзьями: