Աշոտ Ղազարյանը անձամբ է պատմել իր առողջական վիճակի մասին․ ահա թե ինչպես է նա հիմա իրեն զգում

Տարածվող վիրուսային հիվանդությունների և բազմաթիվ հիվանդացությունների համատեքստում հաճախ ենք լսում, որ հիվանդացել է այս կամ այն հայտնի դեմքը։

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ առողջական բավականին վատ ու մտահոգիչ վիճակում է գտնվում հայտնի արտսիտներից Աշոտ Ղազարյանը։

Նշենք, որ դերասանը ամիսներ առաջ հիվանդանոցային երկարատև բուժում է ստացել և բժիշկների ջանքերի շնորհիվ կարողացել է դուրս գրվել հիվանդանոցից ապաքինված։

Քիչ առաջ դերասանն իր սոցհարթակով անձամբ է արձագանքել իր առողջության մասին տարածվող ապատեղեկացտվությանը՝ հայտնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, ինքն առողջապես լավ վիճակում է գտնվում, ուստի հարկ չկա տրվել ապատեղեկատվություններին։

Աշոտ Ղազարյանը չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել իր հետևորդներին՝ իր առողջական վիճակով անհանգստանալու և իրեն հարցումներ ուղարկելու համար։

Ա․ Ղազարյանն իր առողջական վիճակի մասին տեղեկացնող հրապարակմանը կից նաև տեղադրել է իր լուսանկարներից մեկը, որտեղ դերասանը բավականին ուրախ տրամադրություն ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: