Աշխա’րհ, փրկիր Թուրքիային․․․ Ալինա Մարտիրոսյանի գրառումը

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ով այս շջանում չի նկարահանվում և հեռուստատեսությամբ չի երևում, գործունեության նոր ոլորտ ունի։

Դերասանուհին իր յութուբյան ալիքով հեռարձակում է նոր հաղորդում, որի հեղինակը հենց ինքն է։ Նա կատարում է բուսաբուժություն։ Հաղորդումը հենց այդպես էլ կոչվում է՝ Բուսաբուժություն Ալինա Մարտիրոսյանի հետ։

Դերասանուհին մի առիթով ասել էր, որ գաղափարը ծնվել էր այն ժամանակ, երբ  իր ձեռքում է հայտնվել իր տատիկի տետրը, որտեղ գրված են եղել բազմաթիվ բուժման բաղադրատոմսեր՝ բացառապես բուսական ծագմամբ։ Արդեն մի քանի հաղորդումներ հեռարձակվել են, որոնք արժանացել են օգտատերերի դրական արձագանքներին։

Ալինան նաև ակտիվ է սոցհարթակում։ Եվ ահա այս անգամ դերասանուհին գրառմամբ է հանդես եկել, որտեղ գրել է ամուսնու՝ Կարեն Արայանի խոսքերը։ Նա մասնավորապես գրել է․ «Աշխա’րհ, փրկիր Թուրքիային, ճանաչիր Հայոց Ցեղшսպшնությունը»։

Նշենք, որ դերասանուհու ամուսինը՝ Կարեն Արայանը, մշտապես հանդես է գալիս իր՝ հայրենիքի վերաբերյալ մտահոգություններով և կոչ անում կանգնել հայրենիքի կողքին և միանալ իրական հայերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: