Աշխարհի ամենատարօրինակ պաշտպանիչ դիմակները. լուսանկարներ

Մարդու երևակայությունն ինչ ասես ստեղծում է ,նույնիսկ դժվարագույն օրերին հանդիպում են իրեր , երևույթներ, որ զավեշտ են առաջացնում , թուլացնում սթրեսը:

 

Կորոնավիրուսի ծնունդից մինչև հիմա ամենապահանջված բանն աշխարհում դիմակն է , մարդկանց կյանքի , ապրելու հույսն է դարձել այն:

Վիրուսը ոչ մի այլ դարման չունի, մնում է մի ելք միայն ՝ կանխարգելել: Անշուշտ , դեպքեր են հանդիպում դեպքեր ,երբ մարդը դեղատանը դիմակ չի գտնում կամ ուղղակի գումար չունի այն ձեռք բերելու և սկսում է մտածել այլընտրանքային պաշտպանիճ միջոցների մասին:

Մարդու երևակայությունն ուր ասես տանում է նրան, վերջն անպայման ելքը գտնում է :

Մարդիկ կան, որ սովոչական մրգի կամ օրինակ սոխի կեղևը կարող են դիմակի փոխարեն կրել, որոշները ջրի պլաստիկ շիշը բառի բուն իմաստով գլխին են հագցնում, ծխախոտի սիրահարներն էլ դիմակն անընդհատ հանել-դնելու փոխարեն դիմակի վրա փոքրիկ անցք են բացում , որ հեշտ լինի ծխելը:

 

Տարբերակներն, այո, զավեշտալի են թվում, բայց նպատակը մեկն է ՝ ապրելը, վիրուսի հետ պայքարը տանուլ չտալը:

Понравилась статья? Поделиться с друзьями: