Աշխարհիս երեսի բոլոր ղեկավարներն էլ ուտում են, ուրիշ բաներ էլ են անում, փիս-փիս բաներ էլ են անում, բայց․․․ Լիզա Ճաղարյան

Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը ակտիվորեն քննարկում է երկրի Վարչապետի զբոսանքը կնոջ հետ։ Ոմանք դա անթույլատրելի են համարում, իսկ ոմանք էլ կարծում են, որ նման հրապարակումները Վարչապետի կնոջ կողմից ուղղակի անհեթեթություն է։ Այս մասին է գրառել նաև Լիզա Ճաղարյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Ուշ հասկացողներին մի անգամ էլ բացատրեմ։ Աշխարհիս երեսի բոլոր ղեկավարներն էլ ուտում են, ուրիշ բաներ էլ են անում, նույնիսկ զուգարան են գնում` ի տարբերություն մեր վախտվա դասատուների։ Էսքանը հասկացանք։ Աշխարհիս երեսին միլիոնավոր լուսանկարիչներ կան, որոնք էդ ղեկավարներին հետապնդում են, որ որևէ խայտառակ կադր փախցնեն, որովհետեւ իրենց ապրուստի միջոցը դա է։

Ու էս լուսանկարիչների շնորհիվ աշխարհը էդ ղեկավարներին տեսնում է նաև ուտելիս, ուրիշ փիս–փիս բաներ անելիս էլ է տեսնում։ Սա էլ հասկացանք։ Հուսով եմ։ Բայց ա՛յ էս նույն աշխարհիս երեսին մեր հուրի–մալաքները միակն են, որ իրենց այ էդ կարգի անճոռնի, հակահիգիենիկ նկարներն իրե՛նք են տարածում։ Սա էլ ոնց որ թե հասկացանք։

Հիմա ամենակարևորը. աշխարհիս երեսին ոչ մի երկրի ղեկավար, եթե այդ երկրի կեսը սգավոր է, մի մասը կիսասոված է, մի մասը սահմանին սարսափը սրտում է քնում–վեր կենում, էդ երկրի մի մասը շրջափակված է արդեն ամիսներ շարունակ, ա՛յ էդ երկրի ղեկավարը առնվազն պետք է խուսափի սեփական ձեռքով տարածել, թե ինքն ու իր լեՁին էդ օրը ոնց են որոշել «վայելել»։

Սա էլ հասկացա՞ք։ Չէ՞։ Դե ջհանդամը հասկանաք։ Իսկ կարո՞ղ է սկսել եք մտածել, որ պիռաշկու ու ղըռդալու հույսին են մնացել։ Հանգանակություն չանե՞նք, քաբաբ առնենք, հո չենք թողնելու, որ մեր ումուդը մնա կուկուռուզի հույսին։ Սա էլ հասկացանք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: