Աշխարհը խենթացել է․ Սերենա Ուիլյամսի նոր ֆոտոշարքը ցնցել է օգտատերերին

Ամերիկացի հայտնի թենսիստուհի և Մեգան Մարքլի լավագույն ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը հաճախ չի հայտնվում հայտնի պարբերականների շապիկներին։

Սակայն այս անգամ մարզուհին ոչ միայն դարձել է Harper’s Bazaar պարբերականի գլխավոր հերոսուհին, այլև բուռն քննարկումների տեղիք է տվել։

Այսպես, պարբերականի շապիկին Սերենան կանգնած է մեջքով՝ ոսկեգույն և երկար թիկնոցով, որը ծածանվում է՝ մերկացնելով նրա մարմինը։ Դե ինչ, բավականին համարձակ է։ Սակայն համացանցում շատերին վրդովել է այս ֆոտոշարքը։ Օգտատերերը մի շարք բացասական մեկնաբանություններ են թողել։

«Շապիկը վանում է», «Խոսք չկա», «Ես կարծում էի՝ նա կնոջ հանդերձներով տղամարդ է», «Ահա այստեղ կարելի էր նաև ֆոտոշոփ հավելել», «Աշխարհը խենթացել է», «Ե՞րբ այս ամենը կավարտվի», «Ինչու՞», «Նա ամենևին կանացի չէ»։

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը մասնակցում է Ուիմբլդոնի թենիսի առաջնությանը։ Նրան երկրպագելու է գնացել ընկերուհին՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը։

Понравилась статья? Поделиться с друзьями: