Անջելինա Ջոլին՝ Լոս Անջելեսում, գործնական հանդիպման ժամանակ

44-ամյա Անջելինա Ջոլիին հաճախ են նկատում երեխաների հետ զբոսնելիս, իսկ այժմ դերասանուհին որոշել է ժամանակ հատկացնել նաև աշխատանքին։ Երեկ պապարացիները լուսանկարել են Ջոլիին Լոս Անջելեսում, երբ նա հանդիպման էր շտապում։

Դերասանուհին կրում էր սև նեղ կիսաշրջազգեստ, ճերմակ բլուզ, ձեռքին՝ դասական բեժ երանգի պիջակ։ Դերասանուհին ուներ նաև բավականին մեծ կաշվե պայուսակ՝ փաստաթղթերի համար։

Լրագրողներին դեռ չի հաջողվել առավել մանրամասն իմանալ՝ ուր է ուղևորվել Ջոլին։ Բայց ըստ երևույթին հանդիպումը հաճելի էր, քանի որ դերասանուհին լավ տրամադրություն ուներ։

Նշենք, որ Ջոլիի այսպիսի պաշտոնական հանդիպումները հիմնականում կապված են իրավաբանական գործընթացների հետ։ Արդեն երեք տարի է՝ ընթանում է Ջոլիի և 55-ամյա Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացը։ Այն կարելի է համարել վերջին ժամանակներում ամենադժվարիններից մեկը։ Գործն անգամ վերջնագրի է հասել, որը նախկին կնոջը ներկայացրել է դերասանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: