Անչափ հուզիչ պրեմիերա՝ Գևորգ Սիրեկանյանից և Օքսի Ավդալյանից․ «Դու իմ 5-րդ եղանակ»

Գեղեցկուհի երգչուհի Օքսի Ավդալյանը և Գևորգ Սիրեկանյանը պրեմիերա են ներկայացրել՝ «Դու իմ 5-րդ եղանակ»։ Անչափ հուզիչ ու հոգու բոլոր բջիջները սթափեցնող երգի բառերը գրել է Սյուզի Ավդալյանը, երաժշտությունը և գործիքավորումը՝ Գևորգ Հովհաննիսյանը։

Տեսահոլովակը հուզական վայրուվերումներով լի սիրո պատմություն է։ Յուրաքանչյուր պահին էմոցիոնալ լարված իրավիճակ է ստեղծվում այս մի քանի րոպեների ընթացքում։ Անչափ բարդ ու գեղեցիկ նկարահանումներ են իրականացվել, որոնք, անկասկած, դուր կգան բոլորին։

Տեսահոլովակում կան սիրո բոլոր երանգները՝ դավաճանությունից մինչ անսպառ սեր, նշանադրությունից մինչ խաբեություն։ Վստահաբար գեղեցիկ է ստացվել սյուժեն՝ բուռն ու իրաես սցենարային ոճով նկարահանված։ Կարելի էր նույնիսկ այդ սյուժեի հիման վրա ֆիլմ նկարահանել։

Իսկ Էյֆելյան աշխատարը՝ սիրո անմար խորհրդանիշը, պարզապես տեսահոլովակի զարդ կարելի է համարել։ Վայելեք այս հրաշք երգը՝ Օքսիի և Գևորգի աննման կատարմամբ։ Վստահաբար, տեսահոլովակն անչափ կհավանեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: