Անչափ հուզիչ․ 100-ամյա ամուսինները վարակվել են կորոնավիրուսով և մահացել

Հարյուրամյա ամուսինները, որոնք յոթանասունվեց տարի ապրել են միասին, վարակվել են կորոնավիրուսյան ախտով և մահացել երկու շաբաթվա տարբերությամբ։ Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի բնակիչ յոթանասուներկուամյա Ռոն Քալդերոնը մարտին ծնողներին՝ հարյուրամյա Բիլլին և Ջիլլին տարել է ծերանոց։ Շուտով նա իմացել է՝ հաստատությունում կորոնավիրուսյան ախտի բռնկում է տեղի ունեցել, և ամուսինների թեստը դրական է եղել։

«Հենց իմացա ախտորոշումը, տեսակապով զանգահարեցի ծնողներից։ Երբեք հորս այսքան թույլ չէի տեսել, նա հազիվ էր կարողանում հարցերիս պատասխանել»,- նշել է Ռոնը։

Երկու ամիս անց, երկու շաբաթվա տարբերությամբ, Ռոնի ծնողները մահացել են կորոնավիրուսյան ախտից առաջացած բարդություններից։

«Նրանք իմ ողջ կյանքն էին։ Շատ ծանր էր կորցնել մարդկանց, որոնց ճանաչել եմ յոթանասուներկու տարի»,- խոստովանել է տղամարդը։

Ռոնը հույս ունի՝ մարդիկ ավելի լուրջ կվերաբերեն կորոնավիրուսյան ախտին և կհասկանան, որ այն վտանգավոր է առողջության և կյանքի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!