Անչափ հուզիչ․ բժիշկն ու բուժքույրն ամուսնացել են հենց հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայում բուժաշխատողներն ամուսնացել են Լոնդոնյան Սուրբ Թոմասի հիվանդանոցում՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով։

34-ամյա բժիշկ Ջանն Թիփփինգը և 30-ամյա բուժքույր Անալան Նավարաթմանը, որոնք բուժում են կորոնավիրուսյան ախտով վարակվածներին, հարսանիքը կազմակերպել են հիվանդանոցին կից մատուռում։

Ներկաներից մեկն էլ արարողությունը նկարահանում էր հեռախոսով, որպեսզի փեսայի և հարսի բարեկամներն այն օնլայն տեսնեն։

Զույգը մտադիր էր ամուսնանալ օգոստոսից, սակայն հիմա նրանք մտահոգ են, որ կարող են հիվանդանալ, այդ պատճառով քանի դեռ առողջ են, որոշել են ամուսնանալ։

Քահանան դժվարությամբ է նրանց ամուսնացնելու թույլտվություն ստացել, իրենք էլ ընդամենը երկու շաբաթ ունեին՝ նախապատրաստվելու համար։

«Երբ իմացանք ամսաթիվը, դեռ զգեստ չունեի, ոչ էլ մատանիներ և այլ զարդեր։ Ստիպված էինք արագ գործել։

Հիվանդանոցը մեզ համար կարևոր վայր է, հատկապես ինձ համար, քանզի ես այստեղ արդեն վեց տարի է, ինչ աշխատում եմ»,- նշել է հարսը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!