Անչափ համեղ սմուզիների բաղադրատոմսեր

սմուզի

1․Սմուզի՝ բանանով,ելակով,կաթով և պաղպաղակով

Բաղադրիչներ՝

15-20 հատ ելակ

1 բանան

350 գ․ կաթ

100 գրամ պաղպաղակ

Բլենդերի մեջ լցրեք մի փոքր կաթ,ավելացրեք բանանն ու ելակը, մի քիչ հարեք,ապա ավելացրեք պաղպաղակը,կրկին հարեք և նորից ավելացրեք կաթ,մինչև կդառնա միասեռ մասսա։Ստացվում է անչափ համեղ սմուզի,որը պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ։ Ապացուցված է,որ բանանը արագացնում է ուղեղի աշխատանքը,իսկ ելակը պարունակում է շատ միներալներ՝ երկաթ,կալցիում,ցինկ և այլ օրգանիզմին անհրաժեշտ նյութեր։

Սմուզի

2․ Սմուզի՝դեղձով,բանանով և ազնվամորով։

120 գրամ դեղձի հյութ

․ 1 դեղձ

․ բանան

․ 150 գրամ ազնվամորի

Լցրեք հյութը բլենդերի մեջ,ավելացրեք բանանն ու ազնվամորին և հարեք,մինչև կդառնա միասեռ մասսա։Այս սմուզին բարձրացնում է իմունիտետը, ինչպես նաև օգտակար է մաշկի համար։

սմուզի

3․ Սմուզի՝ավոկադոյով,բանանով և խտացրած կաթով։

1 ավոկադո

կես բանան

3-4 ճաշի գդալ խտացրած կաթ

120 մլգ․ կաթ

սառույց

սմուզի

4․ Սմուզի՝ նարինջով, գազարով,յոգուրտով և դեղձով։

1 նարինջ

1/5 դեղձ

60 մլգ․ նարնջի հյութ

120 գ․ յոգուրտ

1 գազար

Բաժանեք նարինջը մասերի,կեղեվահան արեք դեղձը և կտրատեք։ Այնուհետև տեղադրեք սառցարանը՝ 2ժամ։ Հարեք դեղձի հյութը յոգուրտի և գազարի հետ,այնուհետև ավելացրեք սառեցրած մրգերը։Այս սմուզին ունի թարմեցնող էֆֆեկտ։ Օգտակար է և համեղ։

Սմուզի

Ամառվա տապին հատկապես, սմուզիները հաճելի են և թարմեցնող։ Սմուզիների առանձնահատկությունը այն է,որ օրգանիզմը միանգամից ստանում է վիտամինների փունջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!