Անուշ լինի․ Հայաստանի ամենահայտնի ցայտաղբյուրի՝ «Յոթնաղբյուր»-ի գաղտնիքները

Իսկ դուք գիտե՞ք Երևանի ամենահայտնի ցայտաղբյուրի՝ Հանրապետության հրապարակում գտնվող «Յոթնաղբյուր»-ի գաղտնիքը։

Ցայտաղբյուրը կառուցվել է 1960-ականներին, Սպարտակ Կնտեխցյանի նախագծով։ Ճարտարապետին ոգեշնչել է լեգենդը, որի համաձայն՝ Արագած լեռան դյուցազունները ջուր են խմել յոթնաղբյուրից և ուժ ու քաջություն ձեռք բերել։

2010-ին հայտնի ցայտաղբյուրը վերանորոգվել է։ Այն վերականգնել է դիզայներ Նուռը։ Դրանում մի քանի գաղտնիք է թաքցված, որոնք կարելի է նկատել ցայտաղբյուրն ուշադրությամբ զննելիս։

Նախ, 12 խորաններից յուրաքանչյուրի մեջտեղում կա մեկական հայկական տառ։ Շատրվանի վերջնամասին ուշադրությամբ նայելիս կարելի է իմանալ, թե ժամը քանիսն է։ Նրանք պատրաստված են այնպես, որ կարողանան նաև որպես արևային ժամացույց ծառայել։

Ուշադրությամբ զննելով՝ «Ա» տառի վերին հատվածում կարող եք ընթերցել «Անուշ լինի» արտահայտությունը։

Ցայտաղբյուրի կենտրոնական հատվածում խաչ է պատկերված, որի անկյուններում չորս լեզվով գրված է․ «Երևանին՝ Երևանից»։ Հայերեն գրությունը դեպի հարավ է նայում։ Այդ պատճառով կարելի է դյուրությամբ հասկանալ՝ որտեղ է հյուսիսը, արևելքն ու արևմուտքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: