Աննա Հակոբյանը Արփիի հետ լուսանկար է հրապարակել

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը հանրության ուշադրությանն են միշտ արժանանում, չորս երեխաների երիտասարդ մայրը ,չնայած իր զբաղվածությանը, միշտ ժամանակ է գտնում իր ընտանիքինտրամադրելու, հարկ եղած դեպքում ուղեկցում է նաև վարչապետին պաշտոնական այցերի ընթացքում:

Քննադատության կամ հավանության է արժանանում Աննա Հակոբյանի հագուստների ընտրությունը, սանրվածքը, և շատ գովելի է այն փաստը, որ տիկին Աննան նախընտրում է կրել հայկական արտադրանքի

հագուստ ՝օրինակ ծառայելով բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են արտասահմանյան բրենդներ՝ հետևում թողնելով ազգային արտադրանքը:

Վերջերս Աննա հակոբյանը կրում է նաև սպիտակ շրջանակով գեղեցիկ ակնոց, որն ընդգծում է  նրա դեմքի նուրբ կառուցվածքը:

Նա հենց այդ  նույն ակնոցն է կրում նաև փոքրիկ Արփիի հետ արված վերջին լուսանկարում: Լուսանկարը սև և սպիտակ է , բայց Արփիի ժպիտը գունավորում է այն:

Հետևորդների կարծիք են հայտնում, որ փոքրիկ արեգակը մայրիկին է նմավում և մաղթում են , որ նրանց գեղեցիկ ընտանիքը բազում ուրախ օրեր ապրի, իսկ տիկին Աննան միշտ մնա նույնքան գեղեցիկ, ինչպիսին հիմա է:

Понравилась статья? Поделиться с друзьями: