Աննա Հակոբյանը այցելել է 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ին այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Երևանի բարձրահարկ շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին:

«Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է:
Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աննա Հակոբյանը։

Երբ վերջինս մտել է հիվանդասենյակ՝ տղան ուրախ ժպտացել է՝ տեսնելով նրա ձեռքի «Սարդ մարդուն»:

«Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ պատմելով, որ նախօրոք տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի սիրելի հերոսը ‹‹Սարդ մարդն›› է։

Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:


«Երեխայի մոտ այս պահին պահպանված է մեկ ոտքի և երկու ձեռքի շարժունությունը, իսկ մյուս ոտքը ֆիքսած է: Փոքրիկի գիտակցությունը պարզ է, կոնտակտի մեջ է մտնում բոլորիս հետ, ինքնուրույն ուտում է, կենսական բոլոր ֆունկցիաները բավարար են»,- ասել է Չոբանյանը և նշել, որ կոմպլեքս բուժում ստանալուց հետո երեխան չի ունենա ոչ մի առողջական խնդիր»:

Վեցերորդ հարկից ընկած փոքրիկն մի քանի օրից իր ոտքով դուրս կգա հիվանդանոցից

Վեցերորդ հարկից ընկած փոքրիկն արդեն խոսում է, մի քանի օրից իր ոտքով դուրս կգա հիվանդանոցից: Այսօր նրան է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:Հեղինակ՝ Ռոզա Խաչատրյան #Լուրեր

Опубликовано Լուրեր Пятница, 20 сентября 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: