Անմшհ հերոսների շարքում է նաև դերասան Ադամ Լևոնի Խալաթյանը

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Այնքան տղաներ ընկան, այնքան տղաներ նվիրաբերեցին իրենց կյանքը եկող սերնդին և այնքան ցшվ ու կսկիծ թողեցին մեզ՝ մնացողներիս։ Իսկ մենք պիտի ուժեղ լինենք , հզորանանք և սերունդներին դաստիաակենք այդ վեհ հայրենասիրական ոգով։

Նրանք անմшհացան հանուն հայրենիքի, հանուն հայրենիքի գալիքի, հանուն հայրենիքի ճակատագրի։Անմшհ հերոսների շարքում է նաև դերասան Ադամ Լևոնի Խալաթյանը։

Ծնվել է Երևանում 1993 թվականին։ Սովորել է ԵԹԿՊԻ-ում։  2011թվականին թողել է կիսատ և մեկնել ծառայության, իսկ 2013-ին, երբ հայրենիքին տվել էր պարտքը, շարունակեց կրթությունը։ Նա մնջախաղի վարպետ էր։

Աշխատել է  Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում,  ԳՈՅ թատրոնի դերասան էր,խաղացել է նաև 32 թատրոնում, ինչպես նաև ֆիլմերում և սերիալներում։ Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։ Սեպտեմբերի 28-ից առաջնագծում էր։ Մեկ ամիս համառ պայքար մղելով՝ հոկտեմբերի 29-ին անմшհացավ թշնшմու шնօդшչուների, հրետանnւ հшրվшծներից։\

Հավերժ հիշատակ, հոգիդ լույսերի մեջ, քաջ զինվոր։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումը ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: