Անիտա Ավետիսյանի և Նորայր Եղյանի նոր տեսահոլովակը․ պրեմիերա

Անիտա Ավետիսյանը նոր հոլովակ է ներկայացրել։ Սևանում, շուկայական, իսպանական  տրամադրություններ են։ Ինչպես նախորդ հոլովակում, այստեղ էլ թեմատիկա կա, բայց իսպանական մոտիվներ են։

Մեկ օրում 7000 դիտում է եղել։ Նորայրը հաճախ է նկարահանվում որպես հերոս, գուցե նրա արտաքնի հերոսային դիմագծերն են, որ ռեժիսորները նախընտրում են հենց նրա դեմքը օգտագործել։ Անիտա Ավետիսյանը երկրորդ անգամ է Նորայրի հետ աշխատում։ Նախորդում՝  Կլեոպատրայի կերպարում է Անիտան, որը ընտրում է Նորայր Եղյանին, և հրամայում է նրան գողանալ։

Միստիկ լուծումներով է տեսահոլովակը, ֆիլմային է սարքված։  Վրանային տեսարաններ կան, որտեղ արաբ պարուհիները, դեմքները փակված  կատարում են պար։ Տեսահոլովակում արաբական-եգիպտական մոտիվներ են, մանրամասն մշակված է, թե հագուստային, թե մեյք ափային, թե ընդհանուր մթնոլորտը։

Ընդհանուր իմաստային շարունակական չեն հոլովակները։ Առաջինը Սևանում է, սիրո թրթիռն է ներկայացված, սիրուն տեսարաններ, իսկ երկրորդում արդեն որոշակի սյուժետայնություն կա։ Առաջին հոլովակը այդքան շատ դիտում չի ունեցել՝  880000 ընդամենը, սակայն երկրորդը մեկ օրում 7000ը անցել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: