Անզուգական Կոկո Շանելի ծննդյան օրն է այսօր

Գաբրիելան Բոները, նույն ինքը Կոկո Շանելը ծնվել է 1983ի օգոստոսի 19ին։ Շանել բրենցի հիմնադիրը ոչ ստանդարտ անձնավորություն է, յուրահատուկ դեմք 20 րդ դարի թոհուբոհում։

Սոմյուր քաղաքում է ծնվել։ 11 տարեկանում մայրը մահանում է, հայրը լքում է, ու Գաբրելան քույրերի եղբայրների հետ մեկ ապրում է բարեկամների մոտ, մեկ ապրում է մանկատանը։ 18 տարեկանում Գաբրիելան խանութում վաճառողուհի էր աշխատում։ Երեկոյան կաբարեներում երգում էր ու շատ էր դա սիրում։ 1910ին գլխարկների խանութ է բացում, որը մինչ հիմա կա։

1939 ին փակվում է նրա նորաձևության տունը, ու լուրեր են լինում, որ Շանելը Գերմանացիների հետ լրտեսական հարաբերություններ ունի։ Նրան նույնիսկ ձերբակալում են, իսկ 1944ին Չերչիլի խորհրդով բաց են թողնում։ 1954ին 71 ամյա Կոկոն վերադառնում է նորաձևության տուն։ Նա շորեր է ստեղծում Օդրի Հեպբրնի, Էլիզաբեթ Թեյլերի, Ժակլին Կենեդդի համար։

1971ին Շանելը մահանում է սրտի կաթվածից, թողնելով հսկայական հետք նորաձևության մեջ։ Շանելը հիմա էլ ամենապահանջվածներից է։

Понравилась статья? Поделиться с друзьями: