Անգլիական նրբաճաշակություն և անմոռանալի համ․ թրայֆլ՝ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով

Հատապտուղներով և ցիտրուսներով պատրաստված համեղ սեզոնային աղանդերն անմահական համ ունի, մանավանդ եթե այն անգլիական է։

Թրայֆլն անգլիական խոհանոցի հայտնի աղանդեր է։ Հայտնի շեֆ խոհարար Ջեյմի Օլիվերը խորհուր է տալիս այն պատրաստել սերուցքային պանրով, նարնջով, սավոիարադիով, ազնվամորով և քերած շոկոլադով։ Բացի այդ, «մերկ շեֆ խոհարարը» խորհուրդ է տալիս սավոիարդին թրջել լիմոնչելոյով՝ իտալական կիտրոնի լիկյորով։

Բաղադրություն՝ 250 գ մասկարպոնե, երեք նարնջից քամված հյութ, 75 մլ լիմոնչենկո, 100 մլ յուղազրկված կաթ, կես կիտրոն, 2 ճ/գ շաքարի պուդրա, վանիլի թուրմ, 100 գ սավոիարդի, թարմ ազնվամորի, քերիչով անցկացրած սև շոկոլադ։

Ինչպ՞ս պատրաստել

Նարինջներից քամել հյութը և խառնել ալկոհոլի հետ։

Սավոիարդի թխվախծաբլիթները թրջել հեղուկով։

Կրեմի համար կաթը, սերուցքային պանիրը, շաքարի պուդրան, վանիլը և կիտրոնի հյութը միասին հարել։

Կրեմը քսել թխվածքաբլիթների վերևի հատվածում։

Աղանդերը «համեմել» ազնվամորիով և քերիչով անցկացրած սև շոկոլադով։ Պահել սառնարանում, որպեսզի թրայֆլը ծախսի։

Դե ինչ, մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց՝ թրայֆլի հետ միասին։ Վայելե՛ք։

Понравилась статья? Поделиться с друзьями: