«Այֆոն 8-ի հակառակ կողմը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այֆոն 8-ի հակառակ կողմը»

Պատվիրատուն եկավ, բարևեց բոլորին, հեռվից նայեց մարգագետնին, որտեղ խումբն էր.. Այնպես չէ, որ խմբում այսօր բոլորն էին ուզում նկարվել, թեպետ գիտեին, որ առաջին պլանում երևալը /Սոս Պետրոսյանի ականջը կանչենք/, տեսախցիկների առջև ավելի ուժեղ գոռալը, սադրելը միշտ գնահատվել ու վարձատրվել է հավուր պատշաճի… բայց հատկապես երեքի սիրտը տրփում էր…

Միգուցե կեղտաջրի մեջ հայտնված պատվիրատուն էր զայրացել ու ասել՝ «բա էդ անասուններին առաջին պլան կբերեն? դրանց պետք ա մտցնել այյյյ էն ծակը,,,, նստացնել խոտերի վրա, որ արածեն….»

Ինչ է լինելու? Ինչ է որոշել պատվիրատուն?… Միթե վերջ ազատությանն ու պիցցային, ուրախ և ձրի ապրուստին, ձրի նարկոտիկներին… Ոչ մի սելֆի, ոչ տուալետից, ոչ պատվիրատուի հետ….

«Ախ հայր իմ երկրային, միթե մոթելներում այլևս սեքս չենք անելու», մտքի մեջ աղոթում էր մեկը, որը երկրորդ շարքում այնպես էլ քառապատիկ ծալվել ու թաքնվել ընկերուհու թիկունքում, որ ոչ մեկ չտեսնի իրեն…

Մյուսը, որ կրկին երկրորդ շարքում էր, վախից այնպես էր սփրթնել ու կապտել,որ աչքերն ու մաշկը ճիշտ նոււյն գույնն էին դարձել. «Լավ, ում համար, եթե տեր չեն կանգնելու?… Ոնց ասել են արա, թող այնպես էլ տեր կանգնեն մեզ»-թեպետ մտքի մեջ, բայց շուրթերով մրմնջում ու մրռմռում էր նա:

Մինչ երկուսի սիրատոչոր սիրտը տրփում էր ահից ու վախից, սիրողական երգչախումբը նրանց գոտեպնդելու, շքամուտքից զույգի հերոսական փախուստն ու թիրախի կողմից տևական հետապնդումը գովերգելու ու պատվիրատուին նվիրվածությունը ապացուցելու համար ռազմահայրենասիրական երգերի պոպուրի կատարեց՝ սկսելով զույգի արարքը խորհրդանշող «Կռիվ ենք գնում ախպերս ու ես» երգից մինչև » Զարթիր Լաո»… Նրանց պոպուրին ծափահարեց միայն կորդինատորը, ով տևապես կանգնած լինելով պատվիրատուի կողքը, նույնպես չվայելեց նրա հետ աստվածային շփումը…. Ու դա մտահոգիչ էր…

Սակայն պատվիրատուն չմոտեցավ նրանց՝ բավարարվելով սոսկ հեռվից ունկնդրումով, ինչն ավելի էր ահագնացնում զույգի տագնապը՝ միթե նա մեզ կհանձնի?, չիմանալով, որ պատվիրատուն այլևս մտածում է այս ամենից իր դուրս գալու մասին ու հնարավոր է և կիսաբանակցություններ է վարում նրանց հանձնելու մասին:

Կասկածներն ավելի ահագնացան, երբ պատվիրատուն չողջունեց ու չշփվեց անգամ տասնապետուհու հետ, ով վախից նվաղել էր ու հենվել ձողին, որ ուշագնաց չլինի, չնայած վաղ առավոտյան կայտառությանն ու այդ պահին դեմքին դժվարութմամբ հաղորդված դառը ժպիտը: Ու պատվիրատուի կողմից անտեսվելը, անտարբերույթյունն այնպիսի ծանր հարված էին նրա համար, որ աայլևս ունակ չէր կանգնել տեղում ու լքեց բոլորին՝ չսպասելով մինչև կեսգիշեր…

Դավադիր լռության պատ էր բոլորի միջև՝ մինչև խումբը մտածում էր, թե արդյոք պատվիրատուն տեր կկանգնի արարքին ու դրա տակից դուրս կգա, պատվիրատուն փորձում էր կողքինների համար տպավորություն ստեղծել, թե հենց նոր է տեսնում տագնապից երգող խոռին…

Մի քանի ժամ և ոչ մի շփում, ոչ մի շշնջոց՝ «Տեր եմ…» բովանդակությամբ, իսկ պատվիրատուն հեռացավ, մտքի մեջ վերլուծելով թիրախի հետ օրեր առաջ միջնորդավորված բանակցություններում հնչած պահանջները… «Միթե այլ ընտրություն չունեմ ես?…»

Երբ պատվիրատուն հեռացավ, զույգն իրեն ավելի մերկ ու անպաշտպան էր զգում լուսնի չարագուժակ լույսի տակ ու Պանթեոնի հանգուցյալ հոգիների կանչերի ներքո՝ չկարողանալով անգամ զսպել դեմքներին հայտնվող նյարդային ծամածռություններն ու փախուստի դիմելով տեսախցիկներից….

Ով գիտե՝ որքան ժամ է մնացել իրենց ազատությանը…

Անհայտ հեղինակ

Понравилась статья? Поделиться с друзьями: