Այս օրն է մահացել համաշխարհային գրող Լև Տոլստոյը

Տոլստոյի արվեստը այնքան մասշտաբային է իր դրսևորումներում, որ կարելի է տիեզերական անվանել նրա տաղանդը։ Ծնվել է Տոլստոյը սեպտեմբերի 9ին Յասնայա Պոլյանայում։ Նրան դեռ կյանքի ընթացքում համարեցին ամենաճանաչվածն ու ամենաընդունվածը։

Մեծ ազդեցություն թողեց Տոլստոյը հումանիստական գրականության ձևավորման մեջ։ Ներկայացավ, որպես «հրաշագործ» դրամատուրգ, ում գրվածքները ևս փառավոր բեմադրական կյանք ունեցան։ Նրա վեպերը մինչ այսօր իրենց բովանդակային ու ձևային համաձուլմամբ մնում են անգերազանց։

174ստեղծագործություն է հասել մեզ, ինչպես նաև մեծաքանակ գրվածքներ, որոնք չեն տպագրվել իր ժամանակ, սակայն տպագրվել են առավել ուշ։ Բազում կինոոշխատանքներ են ստեղծվել նրա վեպերի ու պիեսների հիման վրա։ Եվ նկարահանել են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Հոլիվուդում։ Հատկապես վերջին տարիներին նկատելի է, որ Հոլիվուդում ակտիվորեն նկարահանում են Տոլստոյի գրվածքների հիման վրա կինոաշխատանքներ։

Վերջին աղմկահարույց ֆիլմը՝ Աննա Կարենինան էր՝ Կիրա Նայտլիի մասնկացությամբ։ Բազում քննարկումներ ունեցավ ֆիլմը ու արժաացավ քննարկումների։

Понравилась статья? Поделиться с друзьями: