Այս փոքրիկը 1 տարեկանից հաղթել է գեղեցկության մրցույթներում․ այժմ նա 14 տարեկան է և տեսեք, թե ինչպես է փոխվել

Իդեն Վուդը հայտնի է ԱՄՆ-ում։ Աղջիկը դեռ նորածին ժամանակ գեղեցկության մրցույթների է մասնակցել։ Առաջին մրցույթում նա հաղթել է մեկ տարեկանում։

Փոքրիկը մանկությունն անցկացրել է գեղեցկության մրցույթներում։ 4 տարեկանում նա հաղթել է երեխաների համար 300 մրցույթում։

Նրան ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջնակ են ճանաչել։ Լուսնակարիչները, բեմահարթակը, մրցույթները, գեղեցիկ հագուստները, դիմահարդարումն ու սանրվածքը նրա կյանքի մի մասն են։

Փոքրիկին կինո են հրավիրել, նա հաճախ է մասնակցել շոուներին և հարցազրույցներ տվել։ Իդենը նորմալ մանկություն չի ունեցել։ Նա չի խաղացել բակում, ընկերներ շատ չի ունեցել, հեծանիվ չի վարել։

Մանկության ժամանակ նա անգամ ընկերուհիներ գտնելու հնարավորություն չի ունեցել՝ միայն մրցակցուհիներ է ունեցել։

Մինչև 6 տարեկանը նրա օրը բաղկացած էր հստակ օրակարգից։

Վաղ առավոտից անգամ գրանցված է եղել աղջնակի նախաճաշի ժամը, իսկ հետո գեղեցկության սրահ, սոլյարի և խորեոգրաֆ։ Նա միշտ բարձրակրունկ կոշիկներ է կրել։ Նրա մազերը միշտ հարդարել են բարդ սանրվածքով։

6 տարեկանում փոքրիկը դադարեցրել է գեղեցկության մրցույթներին մասնակցել։ Այժմ Իդենը ծրագրում է աստղ դառնալ։

Տվյալ պահին նա 14 տարեկան է և իր առաջին ալբոմն է ձայնագրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: