«Այս սանրվածքով էի, երբ Նարեկը սիրահարվեց ինձ». Ծովինար Մարտիրոսյանը փոխել է սանրվածքն ու ոճը

Սիրված արտիստուհիներից Ծովինար Մարտիրոսյանը այն հանրահայտ դեմքերից է, որին կարելի է տեսնել միշտ խնամված ու կոկիկ, բայց նույն կերպարում։

Ծովինարն այն արտիստուհիներից է, որ նախընտրում է բնական կերպար և խուսափում է հաճախակի կերպարանափոխումներից։ Ծովինարը վերջերս փոփոխել է իր արտաքին տեսքն ու ոճը։

Նա խոստովանել է, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել իր կերպարին և երկար ժամանակ գիտակ ոճաբան է փնտրել, որ ճիշտ խորհուրդ ստանա։

Ծովինարը փոխել է վարսերի երանգը և կարճացրել է մազերը։ Պարզվում է՝ Ծովինարի վարսահարդարը առանց դերասանուհուն նախազգուշացնելու է որոշել փոխել նրա սանրվածքը։

Իր արտաքինին առնչվող հարցերում անակնկալներ չսիրող Ծովինարն ի զարմանս իրեն հավանել է նոր սանրվածքը։

Դերասանուհին հիշում է, որ միշտ էլ երկար վարսերով է եղել, իսկ կարճ վարսերով սանրվածք ունեցել է ուսանողության տարիներին։ Հենց այդ սանրվածքով էլ նա հանդիպել է ապագա ամուսնուն, ու նրանք սիրահարվել են իրար։

Понравилась статья? Поделиться с друзьями: