Այս հրաշք սարքը կանանց օգնականն է

Անցել են ժամանակները, երբ միայն կանայք են պարտավոր զբաղվել տնային հոգսերով։ Այժմ դրանք թեթևացնելու հերթն է։ Այսուհետ տանտիկիններին կօգնեն «խելացի» սարքավորումները, որոնք ոչինչ չեն խնայում՝ որակյալ օգնության համար։

Սովորականից մի փոքր թանկարժեք սարքն արագությամբ արդուկում և խնամքով նախատեսված տեղում է դնում հագուստը։ Ի դեպ, սարքն ունի արհեստական ձեռքեր, որոնք հագուստին կոկիկ և գեղեցիկ տեսք են հաղորդում։

Տվյալ պահին սարքավորումն առկա է վաճառքում։ Այն արժե 700-850 դոլար։

Այս «խելացի» սարքը նախագծել են ԱՄՆ-ում, Սան Ֆրանցիսկոյում։

Այսպիսով, սիրելի կանայք այսուհետ տաբատներն ու մյուս հագուստներն արդուկելու գործերը կարող եք վստահել հենց այս խելացի սարքավորմանը։ Դա կլինի Ձեր հավատարիմ օգնականը։

Քիչ էր մնում մոռանայինք գլխավորի մասին՝ ինչպե՞ս է այն գործարկվում և ինչպե՞ս կամ որտե՞ղ տեղադրել։

Սարքը կարող է տեղ գտնել հենց լվացքի մեքենայի վրա։ Դրա համար ճիշտ տեղ կարող է լինել նաև չորացուցիչը։

Իսկ եթե մտահոգվում եք, թե տեղափոխելիս այն կարող է վնասվել, իզուր։ Արտադրող ընկերությունը հատկացնում է նաև հատուկ հարմարանք, որին դնելով՝ սարքը կարող եք անվնաս տեղափոխել ձեր ցանկացած վայր։

Понравилась статья? Поделиться с друзьями: